Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան. News.am

Սեպտեմբեր 03,2025 10:14

NEWS.amը զրուցել է  Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

-Երեկ տեղեկություն հրապարկվեց, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը և նրա կյանքը վտանգի տակ է: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին:

-Տեղեկությունները կցկտուր են: Եվ մենք ոչ մի հնարավորություն չունենք անաչառ տեղեկատվություն ստանալ  նրա  իրական վիճակի մասին: Իհարկե, ինչպես նախկինում ևս նշել եմ, հնարավորություն կա չեզոք երրորդ երկրների միջոցով հյուպատոսական ծառայությունների ու այցելությունների հասանելիություն ապահովել հայ գերիների համար: Դեռ մարտին մենք այդ հարցով դիմել էին ՀՀ արտգործնախարարություն՝ հենց հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչող՝ Կարմիր Խաչի գործունեությունը դադարեցնելու սպառնալիքները, սակայն, ցավոք, առ այսօր որևէ գործնական, տեսանելի քայլ այդ ուղղությամբ արված չէ:

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրում ևս, ինչպես գիտեք, գերիների հարցը ներառված չէ: Ադրբեջանական կողմը, որպես խաղաղություն հաստատելու իր  մտադրության ապացույց, փոխանակ անհապաղ ազատ արձակի այնտեղ պահվող հայերին, ըստ էության, երկրից վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930