Ինչո՞ւ է Նիկոլը դեմ Հայ Առաքելական Եկեղեցուն, Հայոց պատմությանը, հայկական մշակույթին
Այս հարցին պատասխանելու համար, նախ պետք է հասկանալ, թե հակառակորդի վրա ազդելու ինչ մեթոդներ են կիրառվում։
Միջազգային հարաբերություններում գոյություն ունի ուժի երեք մակարդակ՝
կոշտ ուժ՝ կոշտ միջոցառումների (ռազմական և տնտեսական) շարք է, որն օգտագործվում է այլ երկրի վրա ազդելու և նրա վարքագիծը փոխելու համար։ Հակառակորդի այս ձևը հաճախ ագրեսիվ և հարկադրական ու արդյունավետ է, հատկապես երբ ախոյան երկիրը ավելի թույլ է ռազմական կամ տնտեսական ուժի առումով:
Կարդացեք նաև
Փափուկ ուժ՝ նպատակն է ներսից քանդել հակառակորդին առանց ռազմական ուժ կիրառելու: Այս տեսակի ուժի կիրառումով փոխում են հակառակորդի նպատակները, ծրագրերը, միասնականությունը: Այս ուժի կիրառման մեջ լրատվամիջոցները ազդեցության լծակ են հանդիսանում, որոնք ուղղորդված լրատվությամբ հասարակության զգացմունքների, մշակույթի, հոգեկան աշխարհի, անվտանգության, միասնության վրա ազդում են։
Խելացի ուժ՝ կոշտ ուժի և փափուկ ուժի համակցված և համադրված օգտագործումն է:
Նեոլիբերալիզմը խոր ճգնաժամ է ապրում, ինչն ակնհայտ երևում է Ալյասկայում ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումից և Չինաստանում Շանհայի գագաթնաժողովից հետո։ Այսպիսի իրավիճակում երկրների խելացի ուժերի համադրումը և նրանց ճիշտ կիրառումը համաշխարհային տուրբուլենտ այսօրվա վիճակից դուրս գալու միակ երաշխիքն է։
Յուրաքանչյուր ազգ և երկիր ունի փափուկ ուժի ռեսուրս, որը բացահայտման, ամրապնդման և կազմակերպվելու դեպքում, կարող է վերածվել թշնամու հարձակումներին դիմակայելու հնարավորության: Սա կարող է գործել նաև Հայաստանի համար։
Հայ ժողովրդի փափուկ ուժը եղել և մնում են՝ «Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցին», «Հայկական մշակույթը», «Հայկական սփյուռքը», որոնք ձևավորում են Հայի ինքնությունը։ Փաստորեն այս բոլորը ներկայում Հայ ժողովրդի թշնամու կողմից թիրախավորված են, և մինչև նրանք չոչնչացնեն հասարակության այս կապիտալը՝ չեն կարող հաղթել Հային ու Հայաստանին:
Ուստի սա է պատճառը, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայկական փափուկ ուժի դեմ համակարգված հարձակումները շատացել են, մանավանդ այսօրվա իշխանությունների օրոք:
Նիկոլը հայկական փափուկ ուժին հարվածելու համար օգտագործում է քաղաքագիտության մեջ հայտնի՝ «Կարմիր սաղմոնի մեթոդը»։ Դա հնարք է, որը քննարկում է առաջացնում հասարակության տարբեր շերտերում, նպատակ ունենալով նրան շեղել հիմնական խնդրից, ապա եզրակացություն է անում այդ երկրորդական և անհիմն նախադրյալներից կամ ձևացնում է, թե եզրակացություն է անում։
Այսինքն՝ նա շեղում է հասարակությանը հիմնական թիրախավորվող թեմայից, մեկ այլ նյութ արծարծելով։
Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով: