Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ դրված է կարճաժամկետ խնդիր՝ ցանկացած գնով ստեղծելու տպավորություն, որ գոյություն ունի ապօրինի ծագմամբ գույք». Դավիթ Հարությունյան

Սեպտեմբեր 03,2025 20:44

«Փաստինֆո».  Ակնհայտ դեպքեր կան, երբ եկամուտներս տասնյակ անգամ նվազեցվել են, եկամուտներ, որոնք ակնհայտորեն ստացվել են՝ չեն հաշվարկվել։ Այս մասին ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա արձանագրմամբ՝ ապացույցների հիմնական մասը գտնվում է հենց ՀՀ կառավարության տիրապետման ներքո, բայց դատախազությունը «մատը մատին» չի խփել ու չի պատրաստվում որևէ գործողություն անել, որ այդ ապացույցները բերվեն դատարան։

«Տպավորություն է, որ դրված է կարճաժամկետ խնդիր՝ ցանկացած գնով ստեղծելու տպավորություն, որ գոյություն ունի ապօրինի ծագմամբ գույք։ Եթե նկատեցիք՝ ես անգամ 1000 դրամի մակարդակում բանավիճում եմ, որովհետև ինձ անհրաժեշտ է, որ այս օրենքը գործի իր ոգուն, տառին համապատասխան, ոչ թե ստեղծվի արհեստական իմիտացիաներ»։

Հարցին, թե արդյոք սա քաղաքական հաշվեհարդար է՝ նա պատասխանեց, որ այլ բացատրություն չունի, քանի որ իր համար հասկանալի չէ, թե ինչու պետք է արդարադատության նախարարի աշխատավարձը ներկայացնել 13 անգամ ավելի քիչ։ «Ինչու չի կարելի բացել օրենքը կարդալ՝ ինչքան էր դրույքաչափը և բազմապատկել 12-ով»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930