Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Տավուշի մարզ՝ անվտանգային ու մարդասիրական հարցերի հետ կապված

Սեպտեմբեր 04,2025 23:30

factor.am. «Իմ տարածաշրջանային այցի շրջանակներում անկեղծ շնորհակալություն եմ հայտնում նաև իմ Հայաստանի  գործընկերներին՝ անցած օրերի ընթացքում կարևոր և բովանդակալից փոխանակումների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Հայաստան կատարած իր վերջին այցը։

Նա նշել է, որ  Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և առանցքային հաստատությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Մեր փոխանակումները կենտրոնացած էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա՝ շեշտը դնելով կապի հարցերի, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցության և տարածաշրջանի բացման վրա՝ խաղաղության օգուտներով, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերից հետո հաշտեցման ջանքերի վրա»,-նշել է Գրոնոն։

«Նաև շատ տեղեկատվական այց ունեցա Տավուշի մարզ՝ անվտանգության և մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն  որպես մտերիմ գործընկեր, կշարունակի իր աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին լիարժեք խաղաղության հասնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930