Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տասնամյակում սա առաջին տարին էր, երբ անձնագրային հերթեր չունեցանք»․ Արմեն Ղազարյան

Սեպտեմբեր 05,2025 12:40

«Անցած տարի այս ժամանակ ամառային ամիսներին բավականին լուրջ հերթեր ունեինք անձնագրային ստորաբաժանումներում, մարդիկ ստիպված էին ամիսներով հերթ կանգնել։ Ի՞նչ վիճակ ունենք այս տարի, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել եւ ի՞նչ հեռանկարներ կան»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյան

Արմեն Ղազարյանն ի պատասխան ասաց․ «Ես կարող եմ արձանագրել, որ վերջին գրեթե մեկ տասնամյակի ընթացում առաջին ամառային պիկային սեզոնն էր, երբ մենք անձնագրերի համար հերթեր չենք ունեցել անձնագրային ծառայություններում։ Պիկային սեզոնը միշտ ընկնում է հուլիս-օգոստոս ամիսներին, մենք ունեցել ենք դեպքեր, երբ անձը հերթագրվում էր տվյալ օրը եւ տվյալ օրը կարողանում էր տալ իր անձնագրի համար դիմում»։

Արմեն Ղազարյան

Ղազարյանը հավելեց, որ ծանրաբեռնվածություն կա նույնականացման քարտերի առումով, որը հիմնականում պայմանավորված է հայտարարագրման համակարգում էլեկտրոնային ստորագրությունների ակտիվացման անհրաժեշտությամբ։ «Բայց այստեղ էլ հավելյալ գործիքակազմեր ենք կիրառում, մասնավորապես, եթե անձը օնլայն հերթագրված է, բայց արդեն սպասարկվել է որեւէ մարզային ստորաբաժանումում, այդ հերթագրումները վերացնում ենք՝ հավելյալ տեղեր ազատելով։ Անձնագրերի մասով կարող եմ վստահ ասել, որ վերջին տասնամյակում առաջին տարին էր, երբ մենք անձնագրային հերթեր չենք ունեցել մեր տարածքային ստորաբաժանումներում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ ԻԴ քարտ ստանալու համար մեծ հերթեր են․ «ԻԴ քարտս ճաքել է, ստիպված պիտի վերանորոգեմ, մի երեք-չորս օր առաջ օնլայն հերթագրման համար ինձ համակարգը թույլ տվեց միայն նոյեմբերի 28-ին հերթագրվել, այսինքն՝ 3 ամիս հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930