Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում եղել են անհամապատասխանություններ՝ ախտածին սալմոնելաներ ցուցանիշով

Սեպտեմբեր 05,2025 15:26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային Միության կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) եղել են անհամապատասխանություններ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930