Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ, մենք էլ մեր երեխաներին չենք կարողանում տեսնել»․ հրդեհից մահացած զինծառայողների ծնողները՝ Եղիշե Հակոբյանի կալանքի վերաբերյալ

Սեպտեմբեր 05,2025 18:01

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում շարունակվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատաքննության գործով դատական նիստի ընթացքում դատարանը քննեց գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի հարցը։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը միջնորդեց կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգել՝ արձանագրելով, որ նախորդ քննարկման ժամանակ դատարանի կողմից արտահայտված մտահոգությունները դեռևս շարունակում են առկա լինել, որևէ նոր տվյալներ ի հայտ չեն եկել, որ դրանք նվազեցնում են վտանգը։

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասաց, որ իր դիրքորոշումն անփոփոխ է․ գտնում է, որ Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը պետք է երկարաձգվի։

Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը միջնորդեց կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ կամ համակցված խափանման միջոցներ։ Նա հիմնավորեց, որ Եղիշե Հակոբյանի կողմից գործին խոչընդոտման որևէ քայլ կամ հանգամանք չի կատարվել։ Հայտնեց, որ նա ունի ծայրահեղ հիվանդ մայր, և տևական ժամանակ է` անգամ մայրը չի կարողանում այցելել իր որդուն քրեակատարողական հիմնարկ։

Ի պատասխան դատարանի դահլիճից հրդեհից մահացած զինծառայողների ծնողներից մեկն ասաց․ «Ոչինչ մենք էլ մեր երեխաներին չենք կարողանում տեսնել»։

Եղիշե Հակոբյանը դատարանի դահլիճում հայտարարեց ՝գործին խոչընդոտելու ցանկություն չունի։

Դատարանը Եղիշե Հակոբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930