Միացյալ Նահանգներում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և երկրից բացակայելու արգելքը։
Նա օրերս էր ձերբակալվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»:
ՔԿ-ն, սակայն, չի նշում, թե ում մասին է խոսքը: