Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այլեւս գոյություն չունեցող Արեւմտյան Հայաստանի օրինակն ունենք․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 07,2025 10:45

Է՛հ, ինչ էինք՝ ինչ դարձանք… Արցախի կորուստը դաջված մնաց մեր սրտերում, եւ ուշքի չենք գալիս առայսօր: Հացի խնդիրը գերակա դարձրին, քան՝ հողինը: Խաբվեց ժողովուրդը ու չլսեց ո՛չ աղաչանք, ո՛չ հորդոր, ո՛չ խորհուրդ, երբ բացատրվում էր, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Արցախցիների ուղեղներն էլ շատերը մտցրին, թե իրենց դեպքում մեղավորը ռուսներն են, իսկ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչվել, որ Հայաստանն, իբր հանգիստ ապրի, անկախ ու երջանիկ լինի։

«Հաց», ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում շատերին, երբ տանը երեխան սոված էր, երբ մարդկային գոյության խնդիրն էր առանցքում՝ մեզ ուղեկցող բազմաթիվ աղետներով հանդերձ։

Այսօր Հայաստանում մեկ այլ իրավիճակ է՝ հանուն «խաղաղության» այլեւս հետաքրքիր չէ, թե ինչ ենք կորցնում, ինչ զիջումներ են կատարվում, այլեւս երկրորդական են դարձել կորուստների մասին խոսելը, հետեւանքներին անդրադառնալը, միայն պատերազմ չլինի՝ որքան էլ դրա համար բարձր գին պահանջվի: Հաղթանակ որակվեց իշխողների կողմից անգամ Արցախի հանձնումը, այսօր էլ մի նոր հաղթանակ են համարվում վաշինգտոնյան եռակողմ հանդիպումները՝ հանուն այն խաղաղության, որ կախված է լինելու բարբարոս ցեղի քմահաճույքից։

Հավերժական կդառնան թշնամու լուծը՝ դրված հայի վզին, եւ այն իշխանությունը, որն իր աթոռի համար պատրաստ է ամեն զոհողության: Ուրախ կյանքի սիրահարները քեֆ կանեն, կցնծան: Նրանց ի՞նչ հոգն է, թե վաղը իրենց հարեւանը ով է լինելու, թե ում հետ է ազգը ձուլվելու. չէ՞ որ թշնամու նպատակը մեկն է՝ հնարավորինս ավելի մերձենալ հային, որ հեշտ լինի նրան մոտիկից ոչնչացնել:

Հիշենք` մենք այլեւս գոյություն չունեցող Արեւմտյան Հայաստանի օրինակն ունենք, թշնամուն կմնա ժամանակի ընթացքում քարտեզի վրա հայոց հողի տեղն ամրագրել «Արեւմտյան Ադրբեջան» կեղծիքը… Ինձ համար առանցքային է երկրի հարցը, հողի հարցը՝ լինի կորսված Արցախի, թե Մայր Հայաստանի, որի խնդիրների դեմ աչք են փակում շատերը` դարձյալ հացը գերադասելով հողից, ընդհանրական շահից։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930