Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված օգնական, սրբազան հայրեր

Սեպտեմբեր 08,2025 12:00 Share

Ցնցված եմ կատարվածից, բայց համոզված եմ, որ բոլշեւիկյան երանգներով այս տխուր գործելաոճը տեղ չի գտնի մեր իրականության մեջ, եւ շուտով կցրվի այս խայտառակ ու ամոթալի մղձավանջը։ Բոլշեւիկները մեզ դատում էին հայտնի անեկդոտի աբսուրդ մեղադրանքով՝ համառորեն լռեց եւ հակասովետական ժպտաց։ Հետագայում մենք անցանք այդ շինծու մեղադրանքի ու դրա հեղինակների վրայով։ Գալով ձեզ՝ հիշեցնեմ, որ պարսկահայերը մի մաղթանք ունեն, որի ստորակետն է որոշում ասվածի իմաստը. ստորակետի տեղը փոխում ես, իմաստը շրջվում է գլխիվայր։

Այն է՝ ա. սովորի՛ր, հորդ նման էշ չդառնաս,

բ. սովորի՛ր հորդ նման, էշ չդառնաս։

Այսպես, ստորակետները երբեմն կապվում են ստոր բաների հետ։ Մնում է՝ դուք էլ ստորակետների վրայով անցնեք, ինչպես որ մենք ժամանակին անցանք հակասովետական ժպտալու մեր մեղքի վրայով։

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԽՍՀՄ քաղբանտարկյալ

«Առավոտ» օրաթերթ

06.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել