Այսօր մեկնարկած ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի աթոռը դատարկ է՝ նա կալանավորվել է ՔՊ-ական դատախազի ներկայացրած կեղծ տվյալներով, քանի որ շարունակել է մնալ սկզբունքային։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Հայաստանում այլ քաղբանտարկյալներ էլ կան՝ արքեպիսկոպոսներ Բագրատ եւ Միքայել սրբազանները, գործարար Սամվել Կարապետյանը, «18 արդարները»՝ նկատելով, որ նրանք շատ ավելի ազատ են, քան ԱԺ ամբիոնում նստածներից շատերը, թեեւ վերջիններս ազատության մեջ են։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Թեման շարունակեց Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին ներկայացված մեղադրանքները ամեն օր պայթում են փուչիկի նման՝ ցույց տալով, որ ժողովրդավարության բաստեոն կոչող Հայաստանում ոչ միայն ժողովրդավարություն չկա, այլեւ իրավական պետությունն է ամեն օր ոտնահարվում։ Նա կոչ արեց չընկճվել եւ համախմբվել, որպեսզի հնարավոր լինի հեռացնել ՔՊ-ական իշխանություններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր ելույթում ընդդիմադիրներին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հեգնելով, որ ամառային արձակուրդներն ընդդիմությունը նույն կերպ է անցկացրել եւ արձակուրդից հետո որեւէ նոր ասելիք չունի․ «Նույն տեքստերը, նույն չարչրկված, հին տեքստերը, որովհետեւ ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարեւոր, պատմական իրադարձություններից հետո, ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը»։
Նրա գնահատմամբ, եթե կալանավորված ընդդիմադիրների նախաձեռնությունները հաջողության հասնեին, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնել հնարավոր չէր լինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ