Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում 30 քաղբանտարկյալները խոսում են ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 08,2025 12:35

«Մեր երկրում քաղբանտարկյալների գոյությունը, որոնց թիվն այս փուլում երեք տասնյակի է հասնում, խոսում է մեր երկրում ստեղծված ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա լրագրողներին հիշեցրեց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն աշնանային նստաշրջանին չի մասնակցում, որովհետև գտնվում է ապօրինի կալանքի մեջ․ «Այն դատական նիստերը՝ խափանման միջոցի, որոնք եղել են, դրանք ևս ցույց են տվել իրավական տեսանկյունից, որ Արթուր Սարգսյանին մեղադրանքը որևէ ձևով չի արտահայտում իրականությունը, և իշխանության՝ այս ընթացքում իրականացվող քարոզչությունը, կեղծ մոտեցումները որևէ առնչություն չունեն իրականության հետ»։

Նա ահազանգեց՝ այս պահին շատ քաղաքացիներ գտնվում են ոչ միայն ապօրինի անազատության մեջ, այլև շատերը բանտերում չեն, բայց ապօրինի հետապնդման մեջ են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930