Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն հայտարարում է նոր ընդունելություն Ծրագրավորման դպրոցում

Սեպտեմբեր 08,2025 14:35

Ծրագրի շրջանակում ուսուցանվելու են ծրագրավորման հիմունքները Python լեզվով՝ ներառյալ հիմնական հասկացությունները, կառուցվածքներն ու գրադարանները։ Դպրոց կարող են ընդունվել 14-17 տարեկան աշակերտներ։ Ընդունելությունը իրականացվում է թեստավորման արդյունքներով։

Այս տարի դասերը կանցկացվեն Վանաձորում և Գյումրիում՝ առկա ձևաչափով, շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասը՝ մեկուկես ժամ տևողությամբ։ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, սակայն անհրաժեշտ է ընդունվել դպրոց։ Ծրագրավորման դպրոցի ընդունելությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստավորում և հարցազրույց։ Նախ հարկավոր է լրացնել մասնակցության հայտը այս կայքում։ Դրանից հետո դիմորդը կստանա նամակ՝ թեստավորման հղումով։ Եթե դիմորդը մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ հաջողությամբ անցնի թեստը, նրան կհրավիրեն հարցազրույցի։

Yandex Ծրագրավորման դպրոցը միջազգային նախագիծ է, որն ուղղված է 14-17 տարեկան դպրոցականներին Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսուցմանը, Հայաստանում ծրագիրն իրականացվում է 2017 թվականից սկսած։ 8 տարվա ընթացքում ծրագրի շրջանավարտ է դարձել ավելի քան 450 աշակերտ, որոնցից շատերը կապել են իրենց կյանքը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930