Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում. Օլիվիե Դըկոտինյի

Սեպտեմբեր 08,2025 22:11

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետը և դեսպանը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը մեր երկիր, մասնավորապես Գեղարքունիքի մարզ ներդնելու հնարավորություններին։

Մարզպետը խոսեց մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական երկու երկրների միջև ձևավորված տևական համագործակցությունը, վստահեցրեց, որ ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում՝ տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապի խորացմանը և փոխադարձ շփումներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող հեռանկարային այլ հարցեր։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930