Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձագետները տվել են եզրակացություն, որ Սամվել Կարապետյանի կողմից իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որեւէ հանգամանք առկա չէ». փաստաբան

Սեպտեմբեր 09,2025 16:13

Գործարար Սամվել Կարապետյանի գործով քննչական մարմինների գործողությունները կրում են ուղղորդված բնույթ եւ բացարձակ ապօրինի են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ արդեն կան բազմաթիվ դատական ակտեր, որոնցով հաստատվել են քննչական մարմինների ապօրինությունները։ Ապօրինի է ճանաչվել նաեւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ «Հետեւաբար ակնկալել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում արդարադատություն, մեղմ ասած, դա անհիմն է։ Արդարադատություն ասվածը տվյալ դեպքում չի գործում ընդհանրապես»,- ասաց նա։

Ֆերոյանն անդրադարձավ Սամվել Կարապետյանի «կոչի» դրվագին։ «Փաստաբանական կողմը ձեռք է բերել փորձագիտական համալիր եզրակացություն, մի քանի փորձագետներով ստորագրել են այդ եզրակացության տակ, տվել են եզրակացություն, որ այստեղ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որեւէ հանգամանք առկա չէ։ Ունենք լեզվաբան պրոֆեսորների կարծիք, ովքեր լեզվաբանական տեսանկյունից վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը եւ հիմնավորել, որ այստեղ կոչի հետ կապված որեւէ հանգամանք չկա։ Իսկ ի՞նչ ունի քննչական մարմինը՝ դա դիտարկելու որպես կոչ, ոչինչ բացարձակապես, միայն իրենց սին դատողություններն են, որ դա կոչ է իշխանությունը զավթելու վերաբերյալ»,- ասաց փաստաբանը։ Նա կոչ արեց քննիչներին, դատախազներին ու դատավորներին․ «Ձեռնպահ մնացեք ապօրինին գործողություններ իրականացնելուց, ինչ է թե հաճոյանաք ձեր վերադասին։ Դա ձեզ ոչ մի լավ տեղ չի տանելու»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Փաստաբան Լիաննա Գասպարյանն էլ նշեց, որ այս քրեական գործն ի սկզբանե եղել է ապօրինի, ինչի մասին հենց առաջին օրվանից հայտարարել են փաստաբանները։ «Ամսի 15-ն կլրանա Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման մեկ ամիսը, մինչդեռ մեկ ամսվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ջանասիրության հետ կապված Սամվել Կարապետյանին վերաբերելի որեւիցե գործողություն չի կատարել։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչի՞ համար է Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում ապօրինի անազատության մեջ։ Բնականաբար, բոլորիս է հայտնի, թե ինչի համար է Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման մեջ գտնվում։ Իսկ եթե դա լիներ զուտ իրավաբանություն, Քրեական օրենսգիրքը, եթե ոտքեր ունենար, ոտքերը վերցրած կփախչեր այս ապօրինություններից։ Ես եւ գործընկերներս մեր պրակտիկայում այսպիսի ապօրինություններով քրեական գործ չենք ունեցել»,- նշեց Լիաննա Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930