Գործարար Սամվել Կարապետյանի գործով քննչական մարմինների գործողությունները կրում են ուղղորդված բնույթ եւ բացարձակ ապօրինի են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ արդեն կան բազմաթիվ դատական ակտեր, որոնցով հաստատվել են քննչական մարմինների ապօրինությունները։ Ապօրինի է ճանաչվել նաեւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ «Հետեւաբար ակնկալել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում արդարադատություն, մեղմ ասած, դա անհիմն է։ Արդարադատություն ասվածը տվյալ դեպքում չի գործում ընդհանրապես»,- ասաց նա։
Ֆերոյանն անդրադարձավ Սամվել Կարապետյանի «կոչի» դրվագին։ «Փաստաբանական կողմը ձեռք է բերել փորձագիտական համալիր եզրակացություն, մի քանի փորձագետներով ստորագրել են այդ եզրակացության տակ, տվել են եզրակացություն, որ այստեղ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որեւէ հանգամանք առկա չէ։ Ունենք լեզվաբան պրոֆեսորների կարծիք, ովքեր լեզվաբանական տեսանկյունից վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը եւ հիմնավորել, որ այստեղ կոչի հետ կապված որեւէ հանգամանք չկա։ Իսկ ի՞նչ ունի քննչական մարմինը՝ դա դիտարկելու որպես կոչ, ոչինչ բացարձակապես, միայն իրենց սին դատողություններն են, որ դա կոչ է իշխանությունը զավթելու վերաբերյալ»,- ասաց փաստաբանը։ Նա կոչ արեց քննիչներին, դատախազներին ու դատավորներին․ «Ձեռնպահ մնացեք ապօրինին գործողություններ իրականացնելուց, ինչ է թե հաճոյանաք ձեր վերադասին։ Դա ձեզ ոչ մի լավ տեղ չի տանելու»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































