Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտքերը հիմա ենք փակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ 2026-ին պաշտպանական ծախսերի չավելանալու մասին

Սեպտեմբեր 10,2025 19:15

«Որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ հինգ տարում պիտի փակեինք՝ ապագա փուլում, հիմա կոնսոլիդացրել ենք․ այդ պարտքը հիմա ենք փակել։ Եթե այդ պարտքի կտորը հանենք խոսակցությունից, վերցնենք թվերը, սրանից դուրս կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք և միգուցե մի փոքր էլ ավելի»,- պաշտպանական ծախսերի՝ ավելացում չլինելուն վերաբերող հարցին խորհրդարանում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հնչող քննադատություններին, թե ինչու չեն ավելանալու պաշտպանական ծախսերը, Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «2025-ին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և դա մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտություններով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930