Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Հանչժոուի մրցաշարին

Սեպտեմբեր 10,2025 19:25

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը նախապես հայտ էր ներկայացրել՝ մասնակցելու սեպտեմբերի 17-ից 23-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք ներկայացուցչական մրցաշարին, հրաժարվել է այդ մտքից: Պատճառների մասին առայժմ ոչինչ չի ասվում:

Լրատվամիջոցները մայն հիշեցնում են, որ 29-ամյա Խաչանովը մեջքի շրջանում սուր ցավի պատճառով դուրս էր եկել Ցինցինատիի մրցաշարի չորրորդ շրջանից, այնուհետեւ US Open-ի երկրորդ շրջանում հինգ սեթ տեւած հյուծիչ պայքարում անակնկալ պարտություն էր կրել լեհ թենիսիստ Կամիլ Մայհշակից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930