Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ մեկ անձի թատրոնի ենք ականատես․ իշխող ուժն ինքն իրեն հակասում է»․ Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 10,2025 20:03

«Տպավորություն է, որ մեկ անձի թատրոնի ենք ականատես։ Շատ լավ ու հստակ երևում է, թե որքան պարզորոշ կերպով իշխող քաղաքական ուժն ինքն իրեն հակասում է»,-անդրադառնալով խորհրդարանում հարցուպատասխանին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ անկախ պատմության մեջ՝ բացառությամբ այսօրվա քաղաքական իշխանության, թերևս չկա որևէ ուժ, որը խաղաղության չի ձգտել․ «Այսօր իշխող քաղաքական ուժը նվաստացումների, կորուստների, ինքն իր կողմից հրահրված պատերազմի հետևանքները փորձում է բարդել ժողովրդի, ընդդիմության ուսերին»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ կառավարության ղեկավարն ինքն իրեն հակասեց՝ ասելով, որ խաղաղություն է եկել,  բայց նաև ընդունելով, որ Ադրբեջանի հանցագործ նախագահը կարող է իրեն թույլ տալ բառապաշար օգտագործել, որին Նիկոլ Փաշինյանը ստիպված պետք է Շանհայից անդրադառնար։ Այնուհետև հարցրեց՝ հայ-ամերիկյան հուշագրով TRIPP-ի մասին ի՞նչ կա և ի՞նչ ժամկետով է գործում այդ հուշագիրը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Նախ էդ բաներին եկեք չանդրադառնանք․ անիմաստ տրամադրություն չփչացնենք՝ մեկ անձի թատրոն և այլ»։

Անդրադառնալով հուշագրին՝ ասաց․ «Գրված է ՀՀ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն։ Ես ասում եմ այն, ինչ հիմա ասում եմ։ Ես հիմա ինչ ասում եմ՝ կարող եմ թուղթը հանել, ստորագրությունը ցույց տալ, տեքստը ցույց տալ։ Մնացածն ինչ ասես, կարող են ասել։ Գետնի վրա արտահայտվելու է այն, ինչ գրված է թղթի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930