Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանիչ փաստարկ՝ «ժողովուրդն է մեզ ընտրել»

Սեպտեմբեր 11,2025 10:00

ՔՊ-ականները, ինչպես հայտնի է, աչքի չեն ընկնում լավ դաստիարակությամբ՝ կարող են ֆեյսբուքյան գրառման մեջ օգտագործել սեռական ակտը նկարագրող բառեր, կարող են առանց որեւէ պատճառի ԱԺ միջանցքում հարձակվել լրագրողների վրա, կարող են վերջին խոսքերով պիտակավորել կանանց: Դուք կասեք՝ այդ ի՞նչ մի նորություն է՝ արդյոք նման դեպքեր չե՞ն եղել անցյալում: Իհարկե, եղել են: Բայց առաջ նման վարքագծի համար ոչ մի արդարացում չկար, իսկ հիմա կա:

Ո՞րն է այդ արդարացումը: Ինչո՞ւ Շմայսին կամ Թոխմախի Մհերին չէր կարելի, իսկ ՔՊ-ականներին կարելի է: Որովհետեւ, ըստ այդ տրամաբանության, նրանց «ժողովուրդն է ընտրել»: Չգիտեմ՝ արդյոք այդ «արդարացումը» մշտապես հնչում է, թե ոչ, բայց ՔՊ-ականները, եթե ինչ-որ ակնհայտորեն սխալ բան են անում, միշտ դա՛ են դեմ տալիս: Այսինքն՝ առնանդամ են ուզում ցույց տալ, հայհոյում են, վիրավորում են, թքում են քաղաքացու վրա ոչ թե իրենք՝ որպես առանձին անձինք, այլ իրենք՝ որպես «ժողովրդի» ներկայացուցիչներ: Կարելի է ասել, որ ինչ-որ իմաստով այդ ամենն անում է «ժողովուրդը»: Ոչ թե այն ժողովուրդը, որի վերաբերյալ աշխարհի ամենանշանավոր մարդիկ հիացական խոսքեր են ասել (ինչպես վերջերս հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը), այլ «իրական Հայաստանի ժողովուրդը»: Եվ քանի որ դա, ըստ էության, «ժողովուրդն է», մենք ՔՊ-ականներին միշտ պետք է սիրենք, փառաբանենք եւ ոչ մի թթու խոսք չասենք: Թե չէ ստացվում է, որ մենք «ժողովրդին դեմ ենք»:

Վերջերս առիթ եմ ունեցել գրելու, որ «ժողովուրդն է մեզ ընտրել» փաստարկին վերապահումներով եմ վերաբերվում՝ «ժողովրդին» (այսինքն, եթե ավելի կոռեկտ եզր օգտագործենք՝ քաղաքացիների մեծամասնությանը) կարելի է ահաբեկել, կաշառել կամ խաբել: Բայց դա էլ մի կողմ:

Եթե քաղաքացիների մեծամասնությունը միզում է տների շքամուտքերում եւ իրենց այդ գեղագիտական ու էթիկական պատկերացումներին համապատասխան իշխանություն է ընտրում, ապա ես կարող եմ ինձ թույլ տալ համաձայն չլինել ո՛չ այդ քաղաքացիների, ո՛չ էլ այդ իշխանության հետ:

Բնականաբար, իմ առաքելությունը պետք է լինի ի՛մ պատկերացումները քարոզելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նոր գաղափարներ են մեզ պետք, որ կարողանանք մեր օգտին ծառայեցնենք փոփոխվող աշխարհը: Առաջարկում եմ վերքաղաքական համակարգի ստեղծում:
    Ազգային ռազմավարությունը մշակելիս մենք ազգովին պետք է մասնակցենք այդ ռազմավարության մշակմանը եւ վերջանական որոշումն ազգովին ու միաձայն ընդունենք: Սա վերաբերում է բոլորիս՝ եւ նախկիններին, եւ ներկաներին, եւ ընդդիմությանը եւ Սփյուռքին, եւ հայ քաղաքացիներին: Իշխանության համար պայքարող քաղաքական ուժերը իրենց պայքարում եւ իշխանության ժամանակ չպետք է դուրս գան միաձայն ընդունված ազգային ռազմավարության աքսիոմատիկայից կամ, եթե նոր աքսիոմներ են առաջարկում, ապա դրանք նույնպես պետք է ընդունվեն ազգովին եւ միաձայն: Քաղաքական ուժերի պայքարը մարտավարական է՝ ո՞ւմ մարտավարությունն ավելի արդյունավետ է միաձայն ընդունված ռազմավարության իրագործման համար, ընտրողները նրան էլ կընտրեն:
    Հասուն քաղաքական ուժերը ոչ միայն պետք է առաջարկեն քաղաքական աքսիոմատիկա, այլեւ ստեղծեն վերքաղաքական կենտրոնացված համակարգ՝ իր դատարանով, գործադիրով եւ օրենսդիրով, այդ համակարգը պետք է հետեւի, որ ոչ մի քաղաքական ուժ՝ լինի իշխանության թե ընդդիմության վիճակում, ռազմավարությունը չխախտի:
    Սիրողական մակարդակով է եւ միամիտ, բայց սա քննադատելով ստեղծենք գործող պրոֆեսիոնալ գաղափարներ:

Պատասխանել Լավատես

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930