Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին․ քննչական կոմիտեի պարզաբանումը

Սեպտեմբեր 11,2025 12:39

Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան իր 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ Տեքստիլագործների թաղամասում գտնվող մանկապարտեզի դռան մոտից՝ իր ու մյուսների երեխաների աչքի առաջ, մեծ թվով ոստիկաններ բերման են ենթարկել, ձերբակալել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։

Նրա շրջապատում ենթադրում են, որ սա կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան մեր հարցման՝ տրամադրել են հետևյալ տեղեկատվությունը․ «ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930