Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանի բանակն ընդունակ է Կովկասում «լուրջ պարտության մատնելու» Ռուսաստանին. «Ազգ»

Սեպտեմբեր 12,2025 09:30

Օրերս լրատվամիջոցները տեղեկացրին ադրբեջանական «Մինվալ» կայքի հարցման արդյունքների մասին, ըստ որոնց՝ այդ երկրի հարցված քաղաքացիների 63%-ն Ադրբեջանի գլխավոր թշնամի է համարել Ռուսաստանը: Երկրորդ տեղում է Հայաստանը՝ 60%, եւ երրորդը՝ 53%-ով՝ Իրանը: Որպես իրենց դաշնակցի՝ հարցված ադրբեջանցիների 88%-ը նշել են Թուրքիան, 62%-ը՝ Պակիստանը եւ 48%-ը՝ Իսրայելը:

Հայտնի են նաեւ հենց Իլհամ Ալիեւի արած որոշ հակառուսական հայտարարությունները, իրենց կործանված ինքնաթիռի հետ կապված հարցով ՌԴ-ի դեմ միջազգային հայց ներկայացնելու սպառնալիքը:

Իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչներից պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքի վկայությամբ, այս տերության նկատմամբ թշնամանքում ընդհուպ կորցնելով նաեւ իրականության զգացումը, բացահայտ հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն ընդունակ է Կովկասում «լուրջ պարտության մատնելու» Ռուսաստանին: Ըստ կայքի, անդրկովկասյան այս հանրապետությունում ակտիվորեն քննարկվում են իրենց քաղաքական դեմքերի՝ Ռուսաստանին մարտի դաշտում հնարավոր հաղթելու մասին այսպիսի հայտարարությունները:

Մի՞թե Բաքուն իրոք երազում է հաղթել Մոսկվային եւ արժե՞, որ այդաստիճան ինքնավստահ լինի, հռետորական հարց է տալիս լրատվամիջոցը: Իսրայելցի հայտնի գործիչ, ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմին, մեկնաբանելով ադրբեջանցիների՝ նման բարձրագոչ հայտարարությունները, նշել է, որ դրանք որեւէ իրական հիմք չունեն: «Ադրբեջանում նկատվում է մի տեսակ «խանգարվածություն», երբ ոմանք սկսում են իրենց մեծություն համարել»: Քաղաքագետի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որն, ըստ ադրբեջանցիների, դավաճանել է իր երկրին եւ առանց պայքարի հանձնել Լեռնային Ղարաբաղը, նրանց կողմից մեկնաբանվում են որպես հաջողություն: Եվ սա հանգեցրել է այն պատրանքին, թե Ադրբեջանը լուրջ ռազմական ուժ է դարձել Կովկասում, ու հիմա խեթ են նայում ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին:

Կեդմին կասկած է հայտնել Ադրբեջանի պատմական նշանակության վերաբերյալ՝ նրա ռազմական նվաճումների առումով: Նշել է, թե երկիրը չունի մարտերի եւ  հաղթանակների հերոսական պատմություն ու ավանդույթներ, հիշեցրել է, որ խորհրդային շրջանում մարշալների թվում շատ են եղել հայեր, բայց չի եղել ոչ մի ադրբեջանցի մարշալ ու զորավար:

«Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ կռվել է, հաղթել է: Իսկ ահա երբ Հայաստանը հանձնվեց, այդ ժամանակ Ադրբեջանը «հաղթեց»,- ասել է Յակով Կեդմին:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930