Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի նարատիվները Հայաստանում դառնում են պետական քաղաքականության գաղափարական ուղենիշեր». Մարուքյան

Սեպտեմբեր 12,2025 15:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան ալիքի գրառումը.

Ալիևը տարիներ շարունակ հայտարարում էր և մինչև հիմա էլ պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոտնահարել է Ադրբեջանի իրավունքները և հակամարտությունը չի լուծել իրենց օգտին։

Հիմա Փաշինյանը, որպեսզի արդարացնի իր կողմից արված կործանարար զիջումները, Արցախի կործանումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, բառացիորեն կրկնում է այն, ինչ երկար տարիներ ասում էր Ալիևը։

Այստեղ մի մեծ խնդիր կա․ շուրջ մեկ տարի է, ինչ Փաշինյանը հրապարակային ընդունել է, որ մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված խաղաղության պլանը, որի մասին հաշված մարդիկ են իմացել, և հենց այդ մերժումն էլ պատերազմի, 4 հազարից ավելի զոհերի և 150 հազար մարդու գաղթական դառնալու պատճառ է դարձել։

Այդ մերժման արդյունքում է, որ ջախջախվել է ՀՀ ԶՈւ-ն, և դրա արդյունքում է, որ Հայաստանն այսօր վերածվել է ոչ մի բանի դիմաց իր ինքնիշխան տարածքները զիջող պետության։

Ախր ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի նարատիվները Հայաստանում դառնում են պետական քաղաքականության գաղափարական ուղենիշեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930