Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության դեպքերի աճ է արձանագրվել . թալանել են Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան

Սեպտեմբեր 12,2025 14:55

«Գողության դեպքերի աճ է արձանագրվել, անգամ այն պարագայում, երբ մարդիկ պարզապես հաղորդում չեն ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով իր մեքենայի կողային հայելիները գողանալու եւ իրեն հանդիպած տաքսու վարորդի մեքենան թալանելու մասին:

«Սա համատարած բնույթ է կրում եւ, որ ոստիկանությունը չի կարողանում բացահայտել, դա փաստ է։ Ես իմ օրինակով հասկացա, որ քաղաքացիներն իրականում տեսնելով, որ այլ դեպքեր չեն բացահայտվում, պարզապես խուսափում են քաշքշուկի մեջ ընկնելուց»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց նաեւ, որ այդքան ժամանակ չունի, որպեսզի ոստիկանություն դիմի:

«Քաղաքացիներից մեկն ասում էր, որ ոստիկանությունից իրեն ասել են, որ շատ ավելի արագ կարող է իր մեքենայի կողային հայելիները գտնել, եթե թելեգրամով կապ հաստատի գողի հետ»,-ասաց նա:

Նաեւ շեշտեց, որ մեր երկրում լրջագույն խնդիր կա բնակարանների, մեքենաների գողությունների, գրպանահատության հետ կապված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930