Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան։
Կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին․ ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։ Այն միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։
Կոնվենցիայի վավերացումը նաև համահունչ է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ սահմանված նպատակներին։
Նշենք, որ Հայաստանի օրենսդրությունում արդեն իսկ ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքները, սակայն կոնվենցիայի վավերացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումներ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ