Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Չինաստանի Քսիդիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները

Սեպտեմբեր 12,2025 22:44

Սեպտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Հաո Յուեի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը, ոլորտային օրենսդրական բարեփոխումները և ստարտափ միջավայրի խթանման նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հատուկ անդրադարձ է կատարել պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա իրականացվող «Ինժեներական քաղաք» ռազմավարական ծրագրին։ Նա առանձնացրել է նախարարության առաջնահերթություններն՝ ընդգծելով նորարարական լուծումների խրախուսումը, չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների (R&D) իրականացումը՝ որպես ոլորտի մրցունակության բարձրացման կարևոր գործոններ։

Կողմերը քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Քսիդիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրերին, համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի փոխանակման հնարավորություններին։

Հանդիպման ավարտի երկուստեք նախանշվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930