Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Ըստ կառավարչի` անձը չի հայտնել աճուրդին մասնակցելու ցանկություն

Սեպտեմբեր 13,2025 14:00

Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմումը 2025 թ. օգոստոսի 27-ին Սահմանադրական դատարանին է ներկայացվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով եւ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թ. օգոստոսի 28-ին: Դիմողը խնդրել էր. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ պարբերությունը, 35.1 հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերը, 35.2 հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, 35.4 հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10, 11, 59, 60, 75, 78 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող եւ անվավեր:

Դիմումի հիմքում դրված էր թիվ ԵԴ/40117/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը: Նշել էր, որ «գույքը հանձնելու մասին» պայմանագիրը, որը կնքված է այն անձի հետ, որը չի հանդիսանում սակարկության մասնակից, անձ, որը չի հայտնել աճուրդին մասնակցելու ցանկություն, չի վճարել լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար, աճուրդի ընթացքում չի առաջարկել ամենաբարձր գինը, չի կարող համարվել հրապարակային սակարկությունների հիման վրա կնքված: Դիմողի հայցի հիման վրա «(…) թիվ ԵԴ/40117/02/22 քաղաքացիական գործով դատարանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների կողմից սույն դիմումով վիճարկվող նորմերին տրված սխալ եւ վերոգրյալ սահմանադրական նորմ-սկզբունքներին հակասող մեկնաբանության արդյունքում (…), իրավական որոշակիության բացակայության եւ բացառապես օրենքով հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը սահմանելու սկզբունքների խախտման հետեւանքով, խախտվել է իր` սնանկության կառավարչի կողմից կանխատեսելի եւ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու իրավական հնարավորությունը եւ իր իրավազորությունների իրացման հնարավորությունը, ինչի արդյունքում նաեւ՝ Պարտապանի եւ Պարտատերերի սեփականության եւ արդար դատաքննության իրավունքները՝ բացառելով սնանկության կառավարչի կողմից՝ վիճարկվող օրենքի դրույթներով ամրագրված իրավազորությունների շրջանակում սնանկ պարտապանի եւ դրա արդյունքում պարտատերերի իրավունքների պատշաճ պաշտպանության մեխանիզմի գործարկումը:

Սեպտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստեց, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որեւէ հիմնական իրավունքի եւ/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետեւաբար, սույն անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող դրույթների, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, իր որեւէ հիմնական իրավունքի եւ/կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաեւ 75-րդ եւ 78-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում: Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժվեց:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930