Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը

Սեպտեմբեր 14,2025 12:55

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:

Ինչ խոսք, այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:

Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:

Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:
Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930