ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում հրազենային կրակոցից օրեր առաջ սպանված պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքի հիշատակին այսօր հարգանքի տուրք են մատուցել մի շարք ՀՀ քաղաքացիներ: Նրանք ծաղիկներ են դրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Այս ակցիայի կազմակերպիչներից էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողներին ասաց, որ նման դեպքերում պետք է ցույց տանք, որ աշխարհի մաս ենք ու գործընթացները նաեւ մեզ են վերաբերում, մենք դրանից դասեր պետք է քաղենք:
-Ինչպես եւ հայտարարել էի, ընկերներիս հետ գտնվում ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց ու Չառլի Քըրքի հիշատակին ծաղիկներ, մոմեր, կանթեղներ ենք տեղադրել: Ինչու էր պետք այս միջոցառումն անել:
Կարդացեք նաև
1. ապրումակցման, սիմպատիայի համար: Երիտասարդ տղա սպանվեց քաղաքական գործունեության համար:
2. Ամերիկայի ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ են, այնտեղ շատ մարդիկ անձնական են համարում այս ամեն ինչը: Մենք մեր սիմպատիան ենք հայտնում Ամերիկայի ժողովրդին:
3. Ինչպիսի ցինիկ ձեւով դա արվեց, հազարավոր մարդկանց աչքի առաջ ուղիղ եթերով: Շատ նման Մարտին Լյութերի սպանությանը, մեզ մոտ Հոկտեմբերի 27-ին:
4․ Սա բացառապես խոսքի համար է, մարդը գաղափարներ էր տարածում, նրան լռեցրին փամփուշտով: Մեր երկրում էլ լռեցման դեպքեր են լինում ոչ փամփուշտով, ձեռնաշղթաներով եւ այլն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ