Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնապատիկ ավել չգիտեմ, թե ոնց եք դուք, Արցախի գոյության սերուցքը, արժանապատվորեն դիմանում եւ դիմադրում՝ հանուն ձեր իղձերի, նպատակների եւ հավատամքի․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 14,2025 22:39

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարճ, բայց հագեցած կյանքիս ընթացքում բազմաթիվ շփումներ եմ ունեցել ինչպես մտավորականների, այնպես էլ զինվորականների հետ։
Լեւոն Մնացականյանն իմ ընկալումներում միաժամանակ զարմանալիորեն ներառում է այս երկու՝ առաջին հայացքից իրար չբռնող, խմբերը. խելացի ուժային եւ ուժեղ մտավորակիր:

Խրոխտ եւ խորունկ, ձիգ եւ ճկուն, ուժի եւ խղճի միաժամանակյա տեր՝ համաձայնեք, հազվադեպ զուգակցում մեր ոչ միայն ներկայի, այլեւ անցյալի համար։

Լեւոն Մնացականյանն այդ մարդկանցից է, ում պատճառով եւ շնորհիվ ես բնականոն կաշկանդվում եմ խոսել իմ՝ իր եւ իր բախտակից հայորդիների համեմատ, չնչին, տուֆտա եւ երրորդական զրկանքների մասին։

Պարոն գեներալ, շատ բան եմ հիշում, շատ բան գիտեմ եւ տասնապատիկ ավել չգիտեմ, թե ոնց եք դուք, Արցախի գոյության սերուցքը, արժանապատվորեն դիմանում եւ դիմադրում՝ հանուն ձեր իղձերի, նպատակների եւ հավատամքի։

Շնորհավոր հոբելյանդ, ժամանակին՝ տարիքով, իսկ հիմա՝ (ներիր ինձ բնորոշ ֆամիլյարությունը) գրեթե տարեկից ավագ ընկեր։
Կյանքիդ գալ օրերը՝ ազատության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930