Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին». Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր

Սեպտեմբեր 15,2025 23:13

Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը,Արցախի անկախության օրը,ես երբեք չէի պատկերացնի,  որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս

🔷Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որում իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում:

🔷Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է:

🔷Իմ հայրենասեր ծնողը ով ունենալով առողջական խնդիրներ ստանում է կալանք-դաժան պատիժ իր ընտանիքից այսքան հեռու:

🔷Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել  իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին։

🔷Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել,  կալանավորում է իրեն առավել շատ սիրող մարդկանց:

🔷Մեր տան փոքրիկի մեկ տարեկանը առանց հայր նշվեց, քույրիկիս 15 ամյակը և իմ 16-րդ տարեդարձը նույնպես:

🔷Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ուզում եմ,որ բոլորը իմանան՝ հայրս արդար է,հայրս ազնիվ է, հայրս պաշտում է իր հայրենիքը,հայրս ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է։

🔷Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր,յուրաքանչյուր հայրենասեր մարդ ով չմնաց մի կողմում երբ քանդվում էր իր պետությունը:

 

Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր` Էմմա Գալստյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930