Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածին քաղաքի սկզբնամասում գործող «Ալեքս 33 Պետրոլ» գազալցակայանում հնչած կրակոցների փաստով հայտնի են դեպքի հանգամանքները․ shamshyan.com

Սեպտեմբեր 15,2025 23:23

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Ս. Խաչատրյանը հեռացել է բենզալցակայանի տարածքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրչյանը և իր  ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել են վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել են  Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը, որի ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր է ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել:Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց Ս․ Խաչատրյանի, Մ․ Մհոյանի, Գ․ Հակոբյանի, Է․ Սուքիասյանի, Վ․ Սուքիասյանի․ Մ․ Մուրադյանի, Ա․ Սարգսյանի, Գ․ Սարգսյանի Վ․ Ուղուրյանի, Է․ Բաբախանյանի և Հ․ Գեղամյանի մասնակցությամբ խուլիգանություն հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական  և համայնքային  ոստիկանները ժամեր անց մասնակիցներից Վ․ Սուքիասյանին, Մ․ Մհոյանին, Մ․ Մուրադյանին, Ս․ Սարգսյանին և Գ Սարգսյանին հայտնաբերել, ձերբակալել  և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական տեղեկությունը ճշտելու, հայտնի և անհայտ մասնակիցներին պարզելու և նրանց քննչական բաժին ներկայացնելու համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930