Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող առաջին երկիրն է

Սեպտեմբեր 16,2025 14:39

Ermenihaber. Թուրքիան աշխարհում դարձավ առաջին երկիրը, որն արգելափակել է արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։ Իլոն Մասկի «xAI» ընկերության կողմից մշակված «Grok» ծառայությունն արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակման է ենթարկել նաև «Perplexity AI» ընկերության «Ask Perplexity» օգտահաշիվը։

Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը, որը պետական մարմիններին հնարավորություն է տալիս ազգային անվտանգության և հանրային կարգի պահպանման նպատակով կիրառել նման միջոցներ։ Որոշման իրավական մանրամասները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն, իսկ X հարթակը տեխնիկական քայլեր ձեռնարկելու փուլում է։

Տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզն ընդգծել է, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ամբողջությամբ փակել է «Grok»-ի հասանելիությունը՝ այսպիսով ձևավորելով նախադեպ Թուրքիայի թվային քաղաքականության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930