«Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է այն անհրաժեշտությանը, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր վարկանիշի նվազեցումը կկրի կարճաժամկետ բնույթ»,-փաստմանը՝ Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3», իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD» և հարցին դա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության վրա, այսպես պատասխանեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ դա երկարաժամկետ ազդեցություն չի ունենա առավել ևս երկարաժամկետ կայունության վրա։
Լրագրողների դիտարկմանը՝ սակայն չի նկատվում, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում խնդիրների վերացման համար, օրինակ՝ չի կատարում Արբիտրաժային դատարանի որոշումը, և հարցին՝ արդյոք սա ռիսկային չէ՞, Մարտին Գալստյանն արձագանքեց, որ ավելացնելու բան չունի, քանի որ այդ հարցը ԿԲ-ի իրավասություններից դուրս է։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ