ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը, որը զբաղվում է Պաղեստինի գրավյալ տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով, հրապարակել է «Իսրայելի վարքագծի իրավական վերլուծությունը Գազայում՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի» զեկույցը։
Հանձնաժողովը, հիմնվելով ողջամիտ հիմքերի վրա, եզրակացրել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի պաղեստինցիների նկատմամբ: Հանձնաժողովը եզրակացնում է, որ իրականացվել են չորս ցեղասպանական գործողություններ՝ սպանություններ, լուրջ մարմնական և մտավոր վնասվածքների պատճառում, դիտավորյալ ոչնչացմանը նպաստող կենսապայմանների ստեղծում և ծնելիությունը կանխելու համար նախատեսված միջոցառումների կիրառում: Սրանք կատարվել են Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի կողմից՝ Գազայի պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ:
Հայաստանի Զորյան ինստիտուտ