Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն վարույթ է ընդունել ընդդիմադիրների՝ ՀԷՑ-ին առնչվող դիմումը

Սեպտեմբեր 16,2025 17:30

Սահմանադրական դատարանն այսօր վարույթ է ընդունել ՀԷՑ-ի վերաբերյալ խորհրդարանում հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականության հարցը քննելու ընդդիմադիր պատգամավորների դիմումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը:

ՍԴ-ն ավելի քան երկու ամիս չէր պատասխանում ընդդիմադիր պատգամավորների դիմումին: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը պնդում էր, որ դա ոչ միայն սահմանադրական արդարադատության ձախողման, այլ նաև առերևույթ հանցակազմի առկայության մասին է վկայում:

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան են դիմել ոչ միայն ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով որոշում կկայացնի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930