Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես հաստատվեց, որ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին այսուհետ պատկանում է հայ համայնքին

Սեպտեմբեր 16,2025 17:47

 «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ». Մաստրիխտի (Նիդերլանդներ) հայ համայնքի համար այս օրը պատմական և անչափ ուրախալի է․ պաշտոնապես հաստատվեց, որ Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցին այսուհետ պատկանում է համայնքի սեփականությանը։

Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մաստրիխտի նոտարական գրասենյակում, գլխավոր նոտար A.C.J. Huenges Wajer-ի և նոտարիս P.A.J.H. Van Oss-ի ներկայությամբ։ Հաստատման փաստաթղթին ստորագրեցին համայնքի ատենապետ Լևոն Սարգսի և եկեղեցական ծխական խորհրդի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ներկա էին նաև հոգևորական քհն. Կորնելիս Շոլցը և ատենապետ Էդվին Հաեսենը, որոնց ներկայությունն ու ստորագրությունը պարտադիր էին ու կարևոր այս պատմական պահի նշանակության համար:

Սուրբ Կարապետ եկեղեցին, օծված դեռևս 2013 թվականի հունվարի 13-ին Նորվան Եպիսկոպոս Զաքարյանի ձեռամբ, ավելի քան տասնամյակ ծառայել է որպես հոգևոր և մշակութային կենտրոն՝ միավորելով Լիմբուրգի նահանգի հայերին։ Այսօր այն ոչ միայն հավատքի վայր է, այլև հայկական ինքնության ու համախմբվածության խորհրդանիշ։

Այս իրադարձությունը արդյունք է համայնքի անսահման նվիրումի, հավատքի և միասնականության։ Տարիներ շարունակ հայերը սեփական ուժերով պահպանել են եկեղեցին՝ այն դարձնելով աղոթքի, մշակույթի և կրթության կենտրոն։ Այժմ, իրավական ամրապնդմամբ, Սուրբ Կարապետը դառնում է Մաստրիխտի հայերի մշտական տունը՝ ապագա սերունդների հոգևոր կյանքը ապահովելու համար։

Շնորհավորում ենք համայնքի բոլոր անդամներին այս նշանակալի հաղթանակի առթիվ։ Սա ոչ միայն իրավական փաստ է, այլև հավատքի ու համախմբվածության հաղթանակ։ Թող Սուրբ Կարապետի օրհնությունը ուղեկցի համայնքին, և եկեղեցին շարունակի մնալ խաղաղության, համերաշխության ու հայկական ոգու անկյուն Մաստրիխտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930