Սեպտեմբերի 28-ին՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։
Շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
Միջոցառման երթուղին.
Կարդացեք նաև
– մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։
– Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
– Ս․Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․Շահումյանի պուրակ՝ քայլելով
դեպի Հանրապետության հրապարակ։
– Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով
Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։
– Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝
շարժելով դեպի Ազատության հրապարակ։
– Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե
տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
– Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն