Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավում եմ, որ մենք դեռ չենք կարողանում ըստ արժանիքի գնահատել այն մարդկանց, որոնք իսկական նվիրյալ են, արդարամիտ են, քաղաքականացված չեն. Դավիթ Առուշանյանը` Մկրտիչ Արզումանյանի մասին

Սեպտեմբեր 16,2025 20:15

«Առաջին դեպքը չէ, ցավոք, ոչ էլ վերջինը, երբ հասարակության մի փոքր զանգված, բացառապես քաղաքական նկատառումներով, փորձում է կեղտոտել ու փչացնել ամենամաքուրն ու չքաղաքանացվածը, արժեքավորը, որը քննարկման առիթ անգամ չպետք է դառնար:

Փորձում են, բայց հաջողու՞մ են արդյոք:

Մկրտիչ Արզումանյանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արտիստներից է, միևնույն ժամանակ համեստ, զուսպ ու աշխատասեր մարդ, որը երբևէ չի տրվել որևէ ժամանակի սադրանքի, լուռ աշխատել է, իր գործն արել, արժեք ստեղծել:

Արժանապատիվ հայ մարդ, որը վստահաբար, իր մեջ կրում է նաև գյումրեցու պատվախնդրություն:

Ցավում եմ, որ մենք դեռ չենք կարողանում ըստ արժանիքի գնահատել այն մարդկանց, որոնք իսկական նվիրյալ են, արդարամիտ են, քաղաքականացված չեն, թեև այսօր փորձում են քաղաքական շարժառիթներով թիրախավորել արտիստին:

Մեր տաղանդավոր հայրենակիցներին անհիմն ու անիմաստ, իբր թե սուր քննադատության արժանացնելով` հարվածում ենք ինքներս մեզ ու մեր ինքնությանը, մեր իսկական արժեքներին: Խորհուրդ կտամ` պարզապես հեռու մնալ նրանցից: Ինչն անբիծ է` կեղտոտել պարզապես չի ստացվի, որովհետև ձեր որևէ մեղադրանք չունի հիմք և խոսք է օդում:

Համոզված եմ, որ մեր սիրելի արտիստը` Մկոն, իրեն բնորոշ համեստությամբ կշարունակի անել իր գործը` մնալով իսկական հային ու գյումրեցուն բնորոշ որակներին հավատարիմ»:

 

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930