Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը՝ Ռոբերտ Ռեդֆորդը

Սեպտեմբեր 16,2025 20:35

Այսօր կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը՝ Ռոբերտ Ռեդֆորդը։

Ռեդֆորդի դերասանական կարիերան մեկնարկել է 60-ականների կեսերին, նա խաղացել է հինգ տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են 1969-ին նկարահանված «Բուչ Քեսեդին» և «Սանդանս Քիդ» վեստերնը, Ուոթերգեյթյան սկանդալին նվիրված և 1977-ին չորս անվանակարգերում «Օսկար» մրցանակի արժանացած «Նախագահի ողջ թիկնազորը» ֆիլմը,1993-ին էկրաններ դուրս եկած «Անպարկեշտ առաջարկությունը»։

1980 թվականից Ռեդֆորդը նաև ֆիլմեր էր բեմադրում, դրանց ընդհանուր թիվը հասնում էր մեկ տասնյակի։

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930