Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Հայաստանում չկա մի ուժ, մի կուսակցություն, որը կարողանա մեր երկիրը այս իրավիճակից հանել»․ Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 16,2025 22:03

«Այսօր Հայաստանում չկա մի ուժ, մի կուսակցություն, որը կարողանա մեր երկիրը այս իրավիճակից հանել»․ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի եւ կայքի շնորհանդեսի արարողության ժամանակ։ Ըստ նրա, ընդդիմությունը, իշխանությունը, ժողովուրդը՝ բոլորը պետք է մեկ ընտանիք դառնան եւ Հայաստանը մեկ ընտանիք պատկերացնեն։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ պետք է լինի քննարկում եւ համախմբում բանիմաց մարդկանց, որոնք կկարողանան երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիր առաջարկել․ «Ինչ եղել՝ եղել է, պետք է նստեն խոսեն, համախմբվեն, ոչ թե բամբասեն, քննադատեն»։

Գագիկ Ծառուկյանը, ինչպես նախկինում, այժմ էլ հայտարարում է, որ երբ ժողովուրդը աղքատ է այդ երկիրը չի կարող հարուստի լինել․ «Պետք է լինեն պայմաններ, հնարավորություններ, բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, պետք է բացահայտել, թե ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում եւ լուծումներ տալ։ Հարեւանդ հարուստ է՝ պետք է ուրախանաս, ընկերդ հարուստ է՝ պետք է ուրախանաս եւ Աստված քեզ ավելի շատ կտա։ Նախանձելով գիշերը չես կարող հանգիստ քնել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930