Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 16,2025 23:03

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին: Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել` նշելով, որ չի հասկանում, թե ինչու է քրեական գործը քննվում ռազմական դատարանում, երբ ինքը զինծառայող չէ: Այս միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` «մեղադրյալին մեղսագրվող որոշ արարքներ վերաբերում են ռազմական հանցագործություններին»։

Վարդանյանը նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Եվս մեկ միջնորդությամբ նա խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Այս միջնորդությունը նույնպես թողնվել է առանց քննության, բայց նշվել է, որ պաշտպանական կողմը կարող է կրկին դիմել:

«Սպուտնիկ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930