Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մենք ենք ասում «ցանկապատից այն կողմ Ադրբեջան է», իրենք չեն ասում «ցանկապատից այն կողմ Հայաստան է», իրենք ասում են «ցանկապատից այս կողմ Ադրբեջան է, ցանկապատից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջան». «ՉԻ»

Սեպտեմբեր 17,2025 09:30

Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև «ցանկապատը», իհարկե, ոչ թե ինքն է դնում, այլ Ալիևը, ընդ որում՝ այնտեղ, որտեղ ինքն է հարմար գտնում։ Ավելին՝ այդ մենք ենք ասում «ցանկապատից այն կողմ Ադրբեջան է», իրենք չեն ասում «ցանկապատից այն կողմ Հայաստան է», իրենք ասում են «ցանկապատից այս կողմ Ադրբեջան է, ցանկապատից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջան»։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու անդրադառնանք «մեր հայրենասիրության՝ ԽՍՀՄ Գլավլիտի կողմից ներդրված կայսերական մոդելին»։ Այո, դրանում ճշմարտության հատիկ կա, դրա համար էլ անկախանալուն պես Հայաստանում ստեղծվեց այդ մոդելի այլընտրանքը և ձևակերպվեց շատ հստակ՝ իսկական հայրենասերը պիտի ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանի անկախ պետականությունը լինի հարատև, Արցախն առնվազն ևս 3 հազար տարի լինի հայկական, հարևանների հետ էլ հարաբերությունները կարգավորվեն, բայց ոչ թե նվաստացման և անցյալն ուրանալու, այլ փոխադարձաբար պատմական ճշմարտությունների հետ առերեսվելու և առաջ շարժվելու ճանապարհով։ Հիմա այս մոդելի ո՞ր մասն է «ռուսական-կայսերապաշտական»։

Եվ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որպես մեր «գլավլիտային հայրենասիրության» միակ այլընտրանք տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի «Գլավլիտներում» տասնամյակներով մշակված «հայկական հայրենասիրության մոդելի» ընդունումն ու տարածումը, որը կարելի է ձևակերպել ընդամենը մեկ նախադասությամբ․ «դուք ձեր սահմաններից դուրս ոչ մի հարցով ոչ մի ծպտուն հանելու իրավունք չունեք, իսկ ձեր սահմանները մե՛նք կորոշենք»։

Ի դեպ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է, որ խորհրդային տարիների բոլոր հայ հայրենասերները փաստացի «ռուսական գործակալներ» են եղել ու ծառայել են կայսրության շահերին։ Այդ թվում՝ տասնյակ հազարավոր կամավորները, որոնք մասնակցել են արցախյան առաջին պատերազմին ու թույլ չեն տվել, որ Ստեփանակերտը Սումգայիթ դառնա, հազարավոր զոհերը, և այլն։ Իսկ «իրական հայ հայրենասերները» պառկած են Բաքվի «Շահիդների պուրակում», որովհետև ուզում էին օր առաջ ոչնչացնել Արցախն ու այդպիսով իրական անկախություն պարգևել Հայաստանին։

 

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930