Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող պարզաբանի՝ իրեն որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց Ազատի զորամասում դեպքի օրը». «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2025 11:15

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Ազատ գյուղում ողջ-ողջ այրված զինվորների ծնողները, հարազատները, սակայն, չեն հավատում իրավապահներին եւ պնդում են, որ դատարանը օրվա իշխանությունների անմիջական հրահանգով` գործը ծածկադմբոց է անում: Ազատ գյուղում ողջակիզված Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինչ-որ մի կրտսեր սերժանտի դատելով իրավապահները փորձում են հանրության աչքին թոզ փչել, մինչդեռ նրա պնդմամբ` զորանոցում տեղի ունեցածը դիվերսիա է, իսկ, թե ինչու վարչապետ Փաշինյանն այդ օրը Կառավարության նիստի ժամանակ կոնկրետ վարկած առաջ քաշեց եւ ուղղորդեց առանց այդ էլ ուղղորդված Քննչական կոմիտեին, մեր զրուցակցի պնդմամբ` շատ կասկածելի է եւ մի շարք հարցեր է առաջանցում.

«Մի շարքային «սալդատի» դատելով հո՞ էս հարցը չի փակվում: Էդ ինչի՞ գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ չեն դատվում, որ մի ժջհել «սալդատ» ա մենակ դատվում. «Դատ ա գնում, մեղավորներ են փնտրում, բայց տպավորություն ա, որ բոլորին մեղադրում են, բացի իրական մեղավորներից: Դատապարտված սերժանտն է այդ օրը եղել հերթապահը, զուտ դրա համար են դատում, բայց ես վստահ եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն ա: Դիվերսիա է եղել` 100 տոկոս: Ոչ մի գրամ կասկած չունեմ: Սերժանտը զուտ էն բանի համար ա մեղավոր, որ չի հսկել, երեխեքը քնած են եղել ու էդ ժամանակ էլ դիվերսիա է տեղի ունեցել: Գործը դեռ շարունակվում է, դատավարության ընթացքում դեռ մի քանի վկաներ պիտի հարցաքննվեն, բայց ի՞նչ պիտի տան մեզ այդ հարցաքննությունները: Մեզ համար էն գլխից էլ պարզ ա, թե ինչ ա եղել: Նիկոլ Փաշինյանի սարքած գործն է: Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ ցուցմունք տալու, թող գա պարզաբանի, թե իրեն որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց դեպքի օրը: Հազար ու մի հանգամանք ենք պարզել, օրինակ` զինվորների հեռախոսները այրված չեն եղել, զորանոցի փայտե հատակը այրված չի եղել, ո՞նց կարող է հրդեհից մարդը այրվել, իսկ փայտե հատակը` ոչ: 12-13 րոպեի մեջ զինվորները մահացել են: Ո՞նց կարող է հրդեհից զինվորի մարմնի մի մասը այրվի, մի մասը շոգեխաշվի: Թուրքը` կամ դավաճան հայի օժանդակությամբ, կամ էլ` իր ձեռքով դիվերսիա է արել:

Էսօր ում են դատում, ում են բանտարկում` դրանից մեզ ի՞նչ օգուտ: Մեզ պետք էր, որ իրականությունը բացահայտվեր»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930