Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք՝ լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։
Լրագրողի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց աշխատավայրի մոտ ինքը դիմակավորված անձի կողմից բռնության է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։