Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ

Սեպտեմբեր 17,2025 19:25

Հայաստանում տեղակայված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության` EUMA-ի անդամները հանդիպել են Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցչության պատվիրակության հետ՝ Ալեքսանդր Վիննիկովի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են առաքելության նպատակներն ու մանդատը, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

ԵՄ քաղաքացիական առաքելությունից նշել են, որ շարունակում են աշխատել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930