Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է բոլոր՝ 10 քաշային կարգերում:
Մեկնարկային օրը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի սաներից մրցագորգ մտնելու են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը 1/8 եզրափակչում գոտեմարտելու է թուրք Մուհամմետ Սակիրի հետ, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, որի մրցակիցը 1/16 եզրափակչում ամերիկացի Քամալ Ամիր Բեյն է:
82 կգքաշային կարգում Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում կմրցի UWW դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տյուլյուբաեւի հետ եւ 130 կգ քաշային Ռազմիկ Կուրդյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Բեկա Կանդելակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ