Աշխատատեղերի, ներդրումների և բարեկեցության կարելի է հասնել ճշգրիտ տնտեսական համակարգ ընտրելով։ Տնտեսական համակարգի ընտրությունը պարտադրում է արտաքին քաղաքական ուղղվածություն։ Արտաքին քաղաքական ուղղվածությունն է անվտանգության համակարգի հենքը։
Հետևաբար՝ առանց անվտանգության համակարգի ընտրության՝ տնտեսական առաջարկները ջուր են, երկրորդ կուրսի ռեֆերատ։ ՀՀ-ն լուսնի վրա չէ, շատ բարդ տարածաշրջանում է և այս փաստը անհնար է անտեսել։ ՌԴ-ի հետ անվտանգությունը տեսնողներն էլ ճիշտ կանեն՝ բարձրաձայնեն, բայց չեն անում, որովհետև հանրությունը չի հավատա իրենց տնտեսական առաջարկներին, ինչքան էլ փորձեն հաշվարկված ներկայացնել։ Այնուամենայնիվ՝ դրական է, երբ ընդդիմադիրը նախկինների «դավաճան և հողատու» խոսույթը անիմաստ ու անարդյունք համարելով, թերությունները շտկելու ծրագրերից է խոսում…
Ընտրությունները մոտենում են, տա Աստված, որ ՀՀ քաղաքացին ոչ թե անհատին, այլ առաջարկվող գաղափարը ընտրի…
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցություն