Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չպետք է թույլ տալ, որ արցախյան արմատները մոռացվեն. Ժիրայր Դադասյան. Արցախ TV

Սեպտեմբեր 18,2025 16:16

Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանն է։ Ծնվել է Արցախի Սոս գյուղում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան, սակայն երբեք չի կտրել կապն Արցախի հետ։ Մեծացել է ֆիզիկոսների և քիմիկոսների ընտանիքում, բայց որոշել է զբաղվել արվեստով։

2013 թվականին Շուշիում բեմադրել է «Արծվաբերդ» օպերան, որի համար 2014 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի որպես տարվա լավագույն թատերական ներկայացում։ Նրա խոսքով` երբեք չպետք է թույլ տալ, որ արցախյան արմատները մոռացվեն։ Վերադարձի մասին էլ հավատով է խոսում։

Ամբողջական տարբերակը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930