Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիելթորական գործունեության մասին օրենքի նախագիծը ոլորտի և միջազգային փորձի ո՛չ պատշաճ ուսումնասիրության արդյունքն է. Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա

Սեպտեմբեր 18,2025 16:32

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան 2024թ․–ի սկզբից ուսումնասիրել և ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության բազմաթիվ քայլեր է ձեռնարկել օրենքի նախագիծը մշակելու` այն մասնագիտական համայնքի համար բարենպաստ դարձնելու և ոլորտի կարգավորմանն ու առողջացմանը նպաստելու համար։

ՀՀ Կադաստրի Կոմիտեի հետ` բացառապես մեր նախաձեռնությամբ ունեցել ենք թվով երեք հանդիպում, որոնց ժամանակ կատարել ենք օրենքի նախագծի վերաբերյալ մեր դիտարկումները, չնայած դրան, որևէ անգամ չենք ստացել հետադարձ կապ` թե ո՞ր առաջարկն է ընդունվում, իսկ ո՞րը՝ ո՛չ։ Չենք ունեցել նաև պատասխան պարզաբանում բազմաթիվ չընդունված առաջարկների մասով։

ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցչին, և՛ս մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք արդեն Հանրային Հեռուստաընկերության հարթակ՝ բանավեճի, խնդիրն ավելի հանրային դարձնելու նպատակով։

Այս ամենին զուգահեռ, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան e-draft.am հարթակում տեղադրել է օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված տասներկու բովանդակային առաջարկություն (հակիրճ և կառուցողական լինելու համար), որոնցից ընդամենը հինգն է ընդունվել, իսկ մնացածը չի՛ ընդունվել, ընդ որում՝ առանց բովանդակային պարզաբանման։

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ՀՀ Կադաստրի կոմիտեի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ուներ բանավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ օրենքի նախագիծը պետք է նախապես քննարկման դրվեր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը։

Ինչպես պարզ դարձավ, ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը տեղի ունեցավ առանց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման և օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ ականատես եղանք հանձնաժողովի նախագահ պարոն Բաբկեն Թունյանի հայտարարությանը, ըստ որի մինչ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, մասնագիտական համայնքի հետ տեղի կունենա քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Սակայն, ավելի ուշ պարոն Թունյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ այդ հարցը օրակարգում ներառված չէ, բայց խոստացան հետադարձ կապ հաստատել։

Հայտնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ունի օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը, որն արտացոլում է համայնքի անդամների մեծամասնության կարծիքը։

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան հայտնում է, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը ոլորտի և միջազգային փորձի ո՛չ պատշաճ ուսումնասիրության, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ կառուցողական քննարկումներից խուսափելու արդյունքն է։

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ մեկնաբանության դաշտում տեղադրված հղումով։

Օրենքի նախագիծ e-draft կից ամփոփաթերթում նշված են Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի կողմից նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները Կ-1098-03.06.2025-ՏՀ-011/1 Առաջին ընթերցում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930